Նոյեմբերի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Նաիրյան մորմոք» խորագրով համադպրոցական միջոցառում՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին։ Դպրոցի սաները ներկայացրին հայ մեծ բանաստեղծ, գրող, թարգմանիչ Եղիշե Չարենցին, ով իր հզոր անհատականությամբ ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը՝ կանխորոշելով գրականության հետագա զարգացման ուղին:
Աշակերտները ներկայացրին բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական ուղին, «Ծիածան» ժողովածուն, «Տաղարան» շարքը, «Վահագն» և «Աթիլլա» պոեմները, խոսեցին «Խելագարված ամբոխների» հուսավառված ճանապարհի, «Նաիրյան երկրի» փրկության ձգտման մասին, ասմունքեցին հատվածներ Չարենցի բանաստեղծություններից և «Երկիր Նաիրի» վեպից: Աշակերտները հանդես եկան նաև երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով: Միջոցառման ավարտին ամփոփիչ խոսք ասաց տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ով անդրադարձավ Չարենցյան անզուգական ստեղծագործություններին, նրա թողած անգնահատելի ժառանգությանը։ Իր գնահատանքի խոսքն ասաց նաև ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանը, որին աջակցել էին «Երաժշտություն» և «Ազգային երգ ու պար» առարկաների ուսուցչուհիներ Թամարա Հովհաննիսյանն ու Լուսինե Գրիգորյանը:
| |
| |
Դիտումներ: 573 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |