Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանի դասը՝ բնության գրկում

Աշունը բազմագույնով է ներկել Սյունյաց աշխարհը՝ ստեղծելով գույների շքեղ հրավառություն, գործի դնելով նկարչի իր ողջ հանճարը, ներկապնակի բոլոր գույները:

Նոյեմբերի 14-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանի աշակերտներն իրենց դասերն անցկացրին բնության գրկում:

Այգին հրապուրել էր բոլորին իր բազմազան կախարդական գույներով:

Դասվար Անուշ Աղաբեկյանը ցանկանում էր, որ երեխաները ոչ միայն հմայվեն բնության հրաշք գեղեցկությամբ, այլ նաև կարողանան վերարտադրել տեսածը, պատմել այն զգացմունքների մասին, որոնք առաջանում են բնության գրկում:

Աշակերտների արտասանություններն ու երգերը միախառնվել էին աշնանային գույներին՝ պարգևելով խինդ, ուրախություն և ջերմություն:

Տերևների խշշոցը, աշնանային տերևաթափը, տերևներ հավաքելը բարձրացրին երեխաների տրամադրությունը, հաղորդեցին մեծ էներգիա:


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.11.2022)
Դիտումներ: 439 | Վարկանիշ: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar