Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել բաց դաս` «Աշխարհագրություն» առարկայից

Նոյեմբերի 17-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի կողմից դպրոցի 8-րդ «Ա», 8-րդ «Բ» և 8-րդ «Գ» դասարանների աշակերտների մասնակցությամբ  կազմակերպվել էր բաց դաս` Ֆրանսիայի  աշխարհագրական, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային նկարագրերի մեկնաբանմամբ, որին մասնակցում էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ  Արաքսյա Առստամյանը, բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը, 8-րդ «Բ» դասարանի դասղեկ Սիրուշ Բաղդասարյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շահանե Հովսեփյանը:

  

Աշակերտները հայերենով ու ֆրանսերենով  ներկայացրին Ֆրանսիայի Հանրապետությունը, նշեցին որ Ֆրանսիան Եվրոպայի ինտեգրման հիմնադիրն է ու ջատագովը: 

Սահիկի օգնությամբ ցուցադրվեցին Ֆրանսիայի քաղաքները, տեսարժան վայրերը, համալսարանները, խոհանոցը: Ներկայացվեցին Լուվրի թանգարանում պահվող արժեքավոր նմուշները` Լեոնարդո դա Վինչիի արվեստի գլուխգործոց «Մոնա Լիզան», հայկական խաչքարը: 

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.11.2022)
Դիտումներ: 374 | Վարկանիշ: 2.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar