Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 2 տարիքային խմբերն իրավունք ստացան Սյունիքի մարզը ներկայացնելու ֆուտբոլի դպրոցականների առաջնության հանրապետական փուլում

Նոյեմբերի 20-ին Սիսիան քաղաքում տեղի ունեցավ ՀՖՖ կողմից կազմակերպաված ֆուտբոլի դպրոցականների առաջնության մարզային փուլը:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները, երկու տարիքային 10 և 12 տարեկանների խմբերում, մասնակցել են խաղին և համառ պայքարի արդյունքում, երկու տարիքային խմբերում էլ գրավել առաջին տեղը:

  

10 տարեկանների տարիքային խմբում դպրոցի սաները 7:6 հաշվով հաղթանակ են տարել Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի թիմի նկատմամբ, իսկ 12 տարեկանների տարիքային խմբում՝ 5:1 հաշվով՝ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի սաների նկատմամբ:

Մեր դպրոցի 2 տարիքային խմբերն իրավունք ստացան Սյունիքի մարզը ներկայացնելու ֆուտբոլի դպրոցականների առաջնության հանրապետական փուլում:

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.11.2022)
Դիտումներ: 337 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar