Աշնանային էքսկուրսիա՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանի աշակերտների մասնակցությամբ

Նոյեմբերի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանի աշակերտները՝ դասվար Կարինե Մալխասյանի գլխավորությամբ, աշնանային էքսկուրսիա էին կազմակերպել դպրոցի շրջակայքում, այգիներում, ծանոթացել աշնան գույներին, տերևներ հավաքել:

Աշնանային այգու ոսկեզօծ գույների ներքո աշակերտները՝ խմբերի բաժանված, տերևներով աշնան թեմատիկայով պատկերներ պատրաստեցին: Դպրոցի շրջակայքի աշնանային տեսարանները մեծապես նպաստեցին աշակերտների ձևավորման աշխատանքներին, նրանց փոխհարաբերությունների ամրապնդմանը, հաղորդակցման հմտությունների զարգացմանը:

Էքսկուրսիան ավարտվեց խմբային խաղով։

  

    

  

    

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.11.2022)
Դիտումներ: 297 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar