Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց աշնան տոնը

Նոյեմբերի 22-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց աշնան տոնը: 

Դպրոցի տարրական դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ աշնանային միջոցառում, որի ընթացքում աշակերտներն ասմունքեցին, պարեցին, երգեցին:

Տարրական դասարանների դասվարները, ծնողները դպրոցի բակում աշնանային առատ բերք ու բարիքով լեցուն տաղավարներ էին պատրաստել, որոնցում ներկայացված էին հայկական ավանդական ուտեստները:

  

Առանձին հատվածներում, «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանի գլխավորությամբ, աշակերտներն աշնանային պատկերներ էին նկարում, ցուցադրում իրենց աշխատանքները:

Դասարանների տաղավարների հարակից հատվածներում երեխաները ցուցադրում էին արկանքի միջոցով ցորենի աղալը, խմոր պատրաստելն ու բացելը:

Միջոցառումը կրում էր նաև խաղաղասիրական բնույթ: 4-րդ դասարանի աշակերտները «Ապրել խաղաղ» երգի հնչյունների ներքո ելույթ ունեցան պարային համարով:

Աշնանային միջոցառումն ամփոփվեց աշակերտներից մեկի շարադրության ընթերցմամբ, ով հույս էր հայտնում, որ այլևս աշունները պատերազմ չեն բերի և մենք նորից կսիրենք աշունը: Ավարտին, բոլոր դասարանները երկինք բաց թողեցին փուչիկներ, որոնց վրա աղավնիներ էին փակցված, և խաղաղություն էին ազդարարում:

Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:

Աշնանային գունագեղ տոնը կազմակերպվել էր Տարրական դասարանի մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցի նախաձեռնությամբ: Կազմակերպչական աշխատանքներն իրականացրել էին դպրոցի բոլոր 13 դասվարները, «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանն ու «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Արփինե Տոռոզյանը:

  

    

  

    
  

    

  

    

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.11.2022)
Դիտումներ: 669 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar