Նոյեմբերի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ «Ժողովուրդն իմաստուն է» թեմայով: Դասվար Ալինա Միքայելյանը ներկայացրեց դասի թեման, նպատակը, որից հետո աշակերտները տարբեր հեքիաթների հերոսների մասնակցությամբ մշակված բեմադրությամբ ներկայացրին ժողովրդական բանահյուսության նմուշները:
Բաց դաս-միջոցառման նպատակն այն էր, որ աշակերտներն իմանան և տարբերեն ժողովրդական բանահյուսության նմուժները՝ առածները, ասացվածքները, հեքիաթները, խաղիկ-տաղիկնեւը, խնդուկ-խնդմնդուկները, օրհնանք-մաղթանքները, շուտասելուկները, սուտասելուկներն ու դարձվածքները: Բաց դաս-միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 553 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |