«Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» ստեղծագործության Լևոնի կերպարը» թեմայով գրական դատ՝ Գորիսի Յու․Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում

Նոյեմբերի 28-ին Գորիսի Յու․Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ գրական դատ՝ «Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» ստեղծագործության Լևոնի կերպարը» թեմայով։

«Գրականություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանը նախ ներկայացրեց վերլուծության թեման, նպատակները, որից հետո աշակերտները սկսեցին գրական դատը, որին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Մերի Դանիելյանը, «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանը:

  

Գրական դատի ընթացքում աշակերտները քննարկեցին Լևոնի կերպարը, նաև անդրադարձ կատարեցին «Արտիստը» ստեղծագործության մյուս կերպարներին՝ երգչուհի Լուիզային, ում սիրահարված էր Լևոնը, Լևոնի մորն ու հորը, Կավալլարոյին: 

Ներկաները նույնպես իրենց մասնակցությունն ունեցան գրական դատին, իրենց հարցերն ուղղեցին հայցվոր և պատասխանող կողմերին:

Գրական դատի նպատակն այն էր, որ աշակերտները կարողանան վերլուծել կերպարներին, մտածել քննադատական, անկաշկանդ արտահայտել իրենց կարծիքները, քննարկել Լևոնի կերպարը։

  

    

  

    

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.11.2022)
Դիտումներ: 592 | Վարկանիշ: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar