Նոյեմբերի 29-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Ранняя осень, золотая осень и поздняя осень» թեմայով բաց դաս-միջոցառում, որը կազմակերպել էր «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Արփինե Օհանջանյանը: Բաց դաս-միջոցառման սկզբում Արփինե Օհանջանյանը ներկայացրեց միջոցառման թեման, նշելով, որ կարճ ժամանակահատվածում են պատրաստվել, սակայն մեծ ոգևորությամբ:
Աշակերտները ներկայացրին աշնան բոլոր ամիսներին եղանակի փոփոխությունների վերաբերյալ տեղեկություն, արտասանեցին աշնան մասին բանաստեղծություններ: «Ах осень, осень» մանկական երաժշտության ներքո երգ կատարեցին և մենապարուհու մատուցմամբ հիանալի պար պարգևեցին ներկաներին: Ուսուցչուհին աշակերտների համար նախապատրաստել էր «Колесо проверки знаний» մեթոդը, որի միջոցով երեխաները ամփոփեցին ու ամրապնդեցին ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև պատասխանեցին աշնան վերաբերյալ հանելուկներին ու հարցերին: Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Արփինե Օհանջանյանին՝ ուսուցանող, գունագեղ և հեքիաթային միջոցառման համար: Բաց դաս-միջոցառման նպատակն էր ամբողջացնել աշակերտների աշնան մասին պատկերացումները, ինչպես նաև զարգացնել ռուսերենով ճիշտ ու կապակցված խոսքը: Դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, 3-րդ «Բ» դասարանի դասվար Անահիտ Աղաբեկյանը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 503 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |