Սպիտակի աղետալի երկրաշարժի 34-րդ տարելիցը. Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակազմի ներկայացուցիչներն ու աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին

Այսօր լրացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 34-րդ տարելիցը: 

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ, երկրաշարժը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը, մասամբ ավերվեցին Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և հարյուրավոր բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, հազարավոր մարդիկ դարձան հաշմանդամ և ավելի քան 500 հազար մարդ մնաց անօթևան:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակազմի ներկայացուցիչներն ու աշակերտները, ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի այցելեցին Գորիսի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան և հարգանքի տուրք մատուցեցին:

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.12.2022)
Դիտումներ: 474 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar