Դեկտեմբերի 6-8-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բասկետբոլի ներդպրոցական մրցումնե

Դեկտեմբերի 6-8-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բասկետբոլի ներդպրոցական մրցումներ՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների միջև։

Պայքարը բավականին համառ էր։ Եռօրյա խաղերի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրեց 9-րդ «Ա» դասարանի թիմը, երկրորդը` 7-րդ «Ա» դասարանի թիմն էր, իսկ երրորդը` 8-րդ «Բ» դասարանի թիմը։ Հաղթող թիմերը դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

  

Մրցույթի նպատակն էր խթանել աշակերտական խորհրդի ակտիվ գործունեությունը, նպաստել սպորտի, մասնավորապես, բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, զարգացմանն ու մասսայականացմանը, աշակերտների միջև ջերմ ու բարյացակամ հարաբերությունների ձևավորմանը։

Մրցույթի իրականացմանն աջակցել են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը։

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.12.2022)
Դիտումներ: 473 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar