«Ժողով՝ Ագռավաձորի գյուղապետարանում». Փոփոխությունների թատրոնը՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 15-ին Փոփոխությունների թատրոնը «Ժողով՝ Ագռավաձորի գյուղապետարանում» ինտերակտիվ ներկայացմամբ հանդես եկավ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին դպրոցի աշակերտներն ու աշխատակիցները:

  

Ներկայացումը ագռավաձորցի խրտվիլակ Նազիկի ու նրա անսպասելի որոշման մասին է: Նա հոգնելով իր անհեռանկար առօրյայից՝ որոշել է մարդ դառնալ։ Նա ցանկանում է գնալ քաղաք, կրթություն ստանալ, գումար հավաքել ու վերադառնալով գյուղ՝ բացել գյուղի առաջին ֆերման։ Նա վստահ է, որ այդպիսով կապահովի իր ընտանիքի ու իր սիրելի Ագռավաձորի բարեկեցությունը։ Նազիկի այս անսպասելի որոշմանը, սակայն, դեմ է նրա ամուսինը՝ խրտվիլակ Սեթոն և գործատու հողագործ Սմբոն։ Նրանք գտնում են, որ Նազիկի այս քայլն իրենց գյուղին հարիր չէ և այն հնարավորություն կտա գյուղի ագռավներին ուտել ողջ բերքը։ Այս տեսակետը չի կիսում Նազիկի մայրը։ Նա քաջալերում է Նազիկին հետևել իր երազանքին, իսկ ներկաներին հիշեցնում է այն բոլոր կենցաղային հոգսերը, որոնք միայն Նազիկի ուսերին են։ Այս խճճված պատմությունից շփոթված՝ Ագռավաձորի գյուղապետը դիմում է իր համագյուղացիներին (ներկայացման հանդիսականներին)՝ հաստատե՞լ Նազիկի հրաժարականի դիմումը, թե՞ ոչ...

Ուսուցիչներն ու աշակերտներն ակտիվ մասնակցեցին Ագռավաձորի գյուղապետի կողմից առաջարկված թեմայի քննարկմանը, ներկայացրին իրենց կարծիքներն ու մոտեցումները:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Փոփոխությունների թատրոնին՝ համագործակցության համար: 

  

    

  

    

  

    

  

    

  

    

  

    

  

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.12.2022)
Դիտումներ: 441 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar