«Ձմեռը թվերի ամրոցում» խորագրով միջոցառում` Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանի աշակերտներն արդեն  ծանոթացել են բոլոր թվանշանների հետ, ինչը հիանալի առիթ էր, որ նրանք ինքնատիպ դերակատարումներով հյուրընկալեն ձմռանը։

Դեկտեմբերի 20-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում տեղի ունեցավ «Ձմեռը թվերի ամրոցում» խորագրով միջոցառում:
1-ից 10 թվերը ներկայացան հատուկ  դերերով։ Մեկտեղվել էին  հրամանատար 1-ը, նկարիչ 2-ը, պաղպաղակասեր 3-ը, դերձակ 4-ը, պարուհի 5-ը, երաժշտասեր 6-ը, հնչեղաձայն 7-ը, գեղատես 8-ը, բժիշկ 9-ը և գիտունիկ 10-ը։

  

Աշակերտները միմյանց խնդիրներ առաջադրեցին, կարևորեցին մաթեմատիկան և ուղերձ հղեցին սիրել ու գնահատել մաթեմատիկան։

Նրանք երգով ու արտասանությամբ դիմավորեցին Ձմեռ պապին, որը չէր մոռացել փոքրիկների համար նվերներ բերել։ Աշակերտները խոստացան լավ սովորել և լինել ուշիմ:

Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ:

  

    

  

    

  

    

  

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.12.2022)
Դիտումներ: 347 | Վարկանիշ: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar