Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում դասվարի ժամը նվիրված էր Նոր տարվան
Դեկտեմբերի 20-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում դասվարի ժամը նվիրված էր Նոր տարվան: Դասարանում տիրում էր տոնական, ուրախ տրամադրություն: Դասվար Անուշ Աղաբեկյանն աշակերտներին ներկայացրեց Նոր տարվա խորհուրդը, որից հետո աշակերտներն իրենց հրաժեշտի խոսքն ասելով անցնող տարվան՝ նկատեցին, որ գալիք՝ նապաստակի տարին, խոստանում է հաջողություններ և երջանկություն, եթե միայն մեզնից յուրաքանչյուրը լինի նախաձեռնողի դերում։ Հնչեցին նաև բանաստեղծություններ ու երգեր՝ նվիրված ձմռանն ու Նոր տարվան։ Վերջում աշակերտներին հյուր եկավ Ձմեռ պապը: Աշակերտները երգով ու արտասանությամբ դիմավորեցին Ձմեռ պապին, որը չէր մոռացել փոքրիկների համար նվերներ բերել։ | |
| |
Դիտումներ: 419 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |