«Շարային վարժություններ» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանում

Դեկտեմբերի 20-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանում տեղի ունեցավ «Շարային վարժություններ» թեմայով բաց դաս՝ «Ֆիզկուլտուրա» առարկայից։  

Դասի մեկնարկը տրվեց ուղղապահի հրամանով։ Սկզբից աշակերտները հարց ու պատասխանի միջոցով ներկայացրեցին դասի տեսական հատվածը, բացատրեցին, թե ինչ է շարային կեցվածքը, դրա առանձնահատկությունները, շարային կեցվածքի ընդունման կարգն ու յուրահատկությունները, ինչ է շարքը, վերջինիս բաղկացուցիչ մասերն ու սահմանումները։ 

  

Տեսական հատվածն ամփոփելուց հետո աշակերտները ձեռնամուխ եղան դրանց կիրառմանը։ 

Գործնական հատվածը մեկնարկեց Նախ ՀՀ օրհներգով, որի ժամանակ աշակերտներն ընդունեցին շարային կեցվածք: Հաջորդիվ աշակերտներն իրականացրեցին մի շարք վարժություններ թե՛ շարային կեցվածքի ընդունման կարգի, թե՛ շարք կազմելու, վերջինիս  յուրահատկությունների հետ կապված։  

Աշակերտները նաև ներկայացրին մարդու մարմնի մասերը, խոսեցին օրգանների մասին, դրանք ցույց տվեցին պաստառի վրա ու ներկայացրին, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ այն ծանրաբեռնվում է, և շեշտեցին, որ շատ մեծ է ֆիզիկական դաստիարակության դերը մարդու առողջության անապահովման գործընթացում։ 

Դասը բավականին հագեցած ու դինամիկ էր։ Ուսուցչուհի Աննա Աբգարյանը դասի ավարտին գնահատեց աշակերտներին, նշեց նրանց բացթողումները: 

Թեմայի նպատակն էր նպաստել մարմնի ներդաշնակ զարգացմանը, ապահովվել ֆիզիկական և հոգեբանական որակների բազմակողմանի զարգացմանը։

Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, «Ֆիզկուլտուրա» առարկայի ուաուցիչ Ռոբերտ Արզումանյանը, աշակերտներ:

  

    

  

    

  

    

  

 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.12.2022)
Դիտումներ: 366 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar