Դեկտեմբերի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանում «Տեխնոլոգիա» առարկայից տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ «Ինչպես տոնածառի խաղալիքները փրկեցին հափշտակված ժամանակը» թեմայով:
«Տեխնոլոգիա» առարկայի «Աշխատանք մանածագործական նյութերով» բաժնի «Տոնածառի խաղալիքներ» թեմայից աշակերտները՝ դասվար Ռիտա Շալունցի հանձնարարությամբ, պատրաստել էին բնական և արհեստական կտորներից խաղալիքներ։ Միջոցառման սկզբում ներկայացրեցին ձեռքի աշխատանքները, տեղեկատվություն ներկայացրին օգտագործված հումքի տեսակների մասին, որից հետո ձևավորեցին տոնածառը։ Այնուհետև, աղջիկները վերածվելով տոնածառի խաղալիքների, կարողացան չար և ագահ թագավորից, ով հափշտակել էր ժամանակը, ետ վերադարձնել այն ժամացույցին և տոնել Ամանորը։ Աշակերտները բեմական հագուստներով, գեղեցիկ արտասանությամբ ու երգ ու պարով ներկայացրեցին մի հեքիաթ, որտեղ բարին հաղթեց չարին։
| |
| |
Դիտումներ: 516 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |