Ամանորի տոնահանդես՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում

Դեկտեմբերի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում կայացավ Ամանորի տոնահանդես:

Տոնական տրամադրությամբ էին համակված սովորողները, ծնողներն ու ուսուցիչները: Միմյանց հաջորդող ամանորյա ուղերձները, ասմունքը, երգն ու պարը ուրախ և աշխույժ մթնոլորտ էին ստեղծել: 

  

Դասղեկ Սոնա Հարությունյանը հետաքրքիր ավանդազրույց ներկայացրեց տոնածառ զարդարելու ավանդույթի վերաբերյալ:

Այնուհետև երեխաներն իրար նվերներ փոխանցեցին և խաղաղության բարեմաղթանքներով հույս հայտնեցին, որ գալիք տարին հայոց աշխարհի համար խաղաղաբեր և բարի կլինի:

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.12.2022)
Դիտումներ: 337 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar