«Խաղաղ արի, Նոր տարի» խորագիրը կրող հանդես-միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանում
Դեկտեմբերի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանում տեղի ունեցավ «Խաղաղ արի, Նոր տարի» խորագիրը կրող հանդես-միջոցառում, որը կազմակերպել էր դասղեկ Աննա Աբգարյանը։
Հանդես-միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացան երգով, բանաստեղծական և պարային համարներով։ Բոլորի նպատակը մեկն էր` խաղաղություն գալիք տարում։ Աշակերտները հորդորում էին. Մեր գլխին թափված այսքան արհավիրքներից հետո եկեք փորձենք չտխրել: Մենք՝ բոլոր հայերս, կմտածենք մեր ամանորյա նվիրական երազանքի՝ խաղաղության մասին, և քանի որ նոր տարվա երազանքները իրականանում են, ուրեմն հավատանք, որ դրանք իրականություն դառնան»։ Հանդես-միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
| |
| |
Դիտումներ: 480 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |