Օրը տոնական էր նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում

Դեկտեմբերի 23-ին օրը տոնական էր նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում: Դասվար Ալինա Միքայելյանը կազմակերպել էր ամանորյա միջոցառում, որի ընթացքում երեխաներն իրենց երգերով, ոտանավորներով շնորհավորեցին գալիք տարին և ցանկացան, որ 2023 թվականը լինի խաղաղության ու հաղթանակի տարի։ 

Միջոցառման վերջում Ձմեռ պապիկը ևս շնորհավորեց երեխաների Ամանորը, նվերներ բաժանեց նրանց և մաղթեց, որ գալիք տարում իրականանան երեխաների երազանքներն ու ցանկությունները։

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.12.2022)
Դիտումներ: 298 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar