Տեղի է ունեցել Գորիսի տարածաշրջանի կրթական հաստատությունների տնօրենների տարեմուտի միջոցառումը
Հունվարի 5-ին Գորիսում տեղի է ունեցել Գորիսի տարածաշրջանի կրթական հաստատությունների տնօրենների տարեմուտի միջոցառումը, որն արդեն դարձել է ավանդական: Միջոցառման ընթացքում ամփոփվել է 2022 թվականը, ներկաները մաղթանքներ են հղել միմյանց, ցանկանալով մասնագիտական կյանքում ստեղծագործական հաջողություններ, հավակնոտ գաղափարների իրականացում, կրթական, գիտական ներուժի լիարժեք օգտագործում:
Ներկաները շնորհավորել են միմյանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել խաղաղություն, առողջություն, երջանկություն և ջերմություն՝ ընտանիքներին, անկոտրում հավատ մեր պետության ապագայի հանդեպ, բարություն միմյանց նկատմամբ, համախմբվածություն մեր ընդհանուր նպատակների իրագործման ճանապարհին: Միջոցառումն անցել է ջերմ և ընկերական մթնոլորտում:
| |
| |
Դիտումներ: 912 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |