Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ես մի զարկն եմ քո բազկի» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձին

Հունվարի 31-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ես մի զարկն եմ քո բազկի» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձին։

Միջոցառումը մեկնարկել էր Գորիսի քաղաքային պանթեոնից, որտեղ ուսուցիչներն ու աշակերտները հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհեցին։

    

Դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում իրականացվեց մոմավառություն և ծաղկեդրում՝ ի հիշատակ բոլոր զոհերի, որից հետո ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր ժամանակներում իրենց կյանքը հայրենիքին նվիրած հայորդիներին։

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց բանակի կազմավորմանը, 1991-1994 թվականների ազատագրական շարժմանը, 2016 թվականի քառօրյա պատերազմին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին, Հայաստանի ազգային հերոսներին:

Միջոցառումը կազմակերպել էին 5-րդ «Ա» և 9-րդ «Ա» դասարանների դասղեկներ Շահանե Հովսեփյանն ու Արփինե Մարտիրոսյանը և զինղեկ Արտուր Հովսեփյանը, իսկ մասնակցում էին 5-րդ «Ա», 9-րդ «Ա», 9-րդ «Բ» դասարանների աշակերտները։

    

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (31.01.2023)
Դիտումներ: 706 | Վարկանիշ: 2.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar