Փետրվարի 2-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ամփոփվեցին դպրոցի 2022 թվականի ձեռքբերումները։ ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ Սոնա Հարությունյանը, Աննա Աբգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Անուշ Սարգիսջանյանը, Կարինե Մալխասյանը դպրոցի սաներին հանձնեցին 2022 թվականի ընթացքում մասնակցած սպորտային միջոցառումների, մրցույթների պատվոգրերը, շնորհակալագրերը:
2022 թվականին Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցել են ՀՀ և Արցախի դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական փուլին։ 1-3-րդ դասարանների աշակերտները զբաղեցրել են 1-ին տեղը, իսկ 4-6-րդ դասարանների աշակերտները՝ 2-րդ։ 2022 թվականին 4-7-րդ դասարանների սովորողների շրջանում կազմակերպվել էր ոստիկանության աշխատողի օրվան նվիրված շարադրությունների մրցույթ, որին մասնակցել են նաև դպրոցի աշակերտները, և նրանց աշխատանքները ճանաչվել են լավագույնը։
| |
| |
Դիտումներ: 221 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
| |