«Ծաղկահարդարման արվեստ՝ չորացրած ծաղիկներով, տերևներով և այլ դեկորներով» խորագրով մրցույթ՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Փետրվարի 6-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Տեխնոլոգիա» (աղջիկների) առարկայի շրջանակում ուսուցչուհի Կարինե Արզումանյանի կողմից նախաձեռնած «Ծաղկահարդարման արվեստ՝ չորացրած ծաղիկներով, տերևներով և այլ դեկորներով» խորագրով մրցույթ, որի շրջանակում 5-7-րդ դասարանների աշակերտուհիները ներկայացրին իրենց կողմից պատրաստված, աշնանային գույներով հարուստ կտավները, չորացրած տերևներով, ծաղիկներով կոմպոզիցիաները:

Ցուցադրությանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Օտար լեզուների մեթոսմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանը, 7-րդ «Ա» դասարանի դասղեկ Աննա Աբգարյանը: Վերջիններս էլ գնահատեցին աշակերտների աշխատանքները, իսկ լավագույն աշխատանքների հեղինակ դասարաններն արժանացան պատվոգրերի:

    

Լավագույնը ճանաչված աշխատանքներն իրենց տեղը կգտնեն դպրոցում ստեղծվելիք արվեստի անկյունում:

Մրցույթը նպատակ ուներ երեխաներին հաղորդակից դարձնել ծաղկահարդարման արվեստին, մշակույթի ձեռքբերումներին: Սովորողների մեջ արթնացնել արվեստի նկատմամբ սեր, ամեն ծաղկի թերթի, տերևի, գույնի հետ ներարկել նրանց մեջ ազնիվ, մաքրագործող  գեղարվեստը։

«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Կարինե Արզումանյանն աշակերտներին բացատրել է, թե որքան ճիշտ և նուրբ է բնությունը սփռել հազարավոր երանգներ։ Կապել է նրանց բնությանը, նրա զարմանահրաշ գույներին, որոնք հարստացնում են աշխարհի նկատմամբ մարդու գեղարվեստական ընկալումը։ 

Թեմայի մրցութային լինելը հնարավորություն է տվել բացահայտելու բազմաշնորհ երեխաներին, ակտիվացնելու նրանց համագործակցային կարողությունները, զարգացնելու նրանց ստեղծագործական մտածողությունը, վերլուծելու, եզրահանգում կատարելու, սեփական կարծիք հայտնելու, համադրելու կարողությունները։ 

Նման աշխատանքները բարձրացնում են երեխաների բարոյական և հոգևոր հատկանիշները։

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.02.2023)
Դիտումներ: 500 | Վարկանիշ: 1.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar