Լավագույն ձեռագրերի մրցույթ՝ Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարաններում՝ «Ռուսաց լեզու» առարկայից

Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Արփինե Օհանջանյանի կողմից դպրոցի 3-րդ դասարանների աշակերտների շրջանում կազմակերպվել էր լավագույն ձեռագրերի մրցույթ, որին մասնակցել են 3-րդ դասարանների բոլոր աշակերտները։

72 աշակերտների ձեռագրերից ընտրվել են լավագույն 12-ը, որոնցից էլ ընտրվել են մեկական տղա և աղջիկ աշակերտներ, որոնց ձեռագրերը ճանաչվել են լավագույնը։

Արփինե Օհանջանյանը լավագույն ձեռագրերի համար 3-րդ «Բ» դասարանի աշակերտ Տիգրան Միխայելյանին և 3-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Մարի Միրաքյանին պարգևատրել է գովասանագրերով և նվիրել է «Փոքրիկ իշխանը» գիրքը։

Լավագույն ձեռագիր ունեցող 10 աշակերտներն արժանացել են պատվոգրերի։

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.02.2023)
Դիտումներ: 360 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar