Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանի աշակերտները Գորիս «Ա՛յ մեղու» զարգացման և ժամանցի մանկական կենտրոնում էին
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանի աշակերտները, դասվար Անուշ Աղաբեկյանի ուղեկցությամբ, փետրվարի 19-ին այցելեցին Գորիսի «Ա՛յ մեղու» զարգացման և ժամանցի մանկական կենտրոն՝ նշելու Բարեկենդանի տոնը: Նրանք միասին բացահայտեցին տոնի ծեսերն ու ավանդույթները, խաղացին ավանդական խաղեր՝ հոլ, թել-կոճակ, աքլորակռիվ, ուժ-փորձուկ (պարանձգոցի), թաշկինակ, պատրաստեցին դիմակներ, երգեցին, պարեցին:
Միացյալ ուժերով աշակերտները փոխինձե քաղցր գնդիկներ պատրաստեցին, համտեսեցին, հյուրասիրվեցին նաև համեղ գաթայով: Վերջում անդրադարձան գրքի տոնին՝ լսելով Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, և ուրախ տրամադրությամբ վերադարձան տուն:
| |
| |
Դիտումներ: 420 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |