Օրը թումանյանական էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում: Փետրվարի 20-ին աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: 1-ին «Ա» դասարանի դասվար Նունե Գալստյանը նշեց, որ միջոցառման նպատակը մեծ բանաստեղծի ծննդյան տարեդարձի և Գիրք նվիրելու օրվա գեղեցիկ խորհուրդը երեխաների համար կարևորելն է, ապա ներկայացրեց Հովհաննես Թումանյանի կենսագրությունը, ստեղծագործությունները, հետաքրքիր պատմություններ Ամենայն հայոց բանաստեղծի կյանքից: Իսկ խոսքն ավարտեց Ֆրենսիս Բեկոնի հետևյալ խոսքերով. «Գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող»: Աշակերտները բանաստեղծություններ արտասանեցին, որից հետո միմյանց գրքեր նվիրեցին:
| |
| |
Դիտումներ: 378 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |