Մայրենի լեզվի օրվա խորհուրդը պատշաճ կերպով ներկայացվեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» և 8-րդ «Ա» դասարաններում

Հայոց տոնացույցի կարևորագույն տոնի՝ Մայրենի լեզվի օրվա խորհուրդը պատշաճ կերպով ներկայացվեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» և 8-րդ «Ա» դասարաններում:

«Մայրենի» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանի նախաձեռնությամբ 5-րդ «Բ» դասարանում կազմակերպվել էր դասարանային միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան, որի ընթացքում երեխաների համար կարևորվեց օրվա գեղեցիկ խորհուրդը:

  

Սոնա Հարությունյանի նախաձեռնությամբ 8-րդ «Ա» դասարանում, «Հայոց լեզու» առարկայի դասաժամին կազմակերպվել էր բաց դաս, որի ընթացքում նշվեց, որ այսօր առավել, քան երբևէ կարևոր է մայրենիի արժևորումը՝ որպես հայի ինքնության, ազգային ոգու և դիմագծի պահպանման երաշխիք։ Սովորողներն իրենց ելույթներով հավաստեցին, որ հնարավոր ամեն ջանք գործադրվում է, որպեսզի դարերի հոլովույթ անցած հայերենն էլ ավելի մշակվի, հղկվի, կատարելագործվի ու փոխանցվի սերունդներին։

Օրվա խորհուրդը յուրովի մեկնեց ուսուցչուհին՝ նշելով, որ ազգը գոյատևում-հարատևում է լեզվի շնորհիվ. այն ժողովրդի լինելիության ամուր կռվանն է, հային հայ պահող ուժն ու ոգին։ Իսկ որպես պատգամ հնչեցրեց Խաչատուր Աբովյանի խոսքերը «Տա՛սը լեզու սովորեցեք,ձեր լեզուն,ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք»։

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.02.2023)
Դիտումներ: 554 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar