Օրը թումանյանական էր Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում։ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 154-ամյակի կապակցությամբ ուսուցչուհի Անուշ Սարգիսջանյանը կազմակերպվել էր դաս-միջոցառում։ Աշակերտները մեծ խանդավառությամբ ներկայացրին Թումանյանի կենսագրությունը, հետաքրքիր դրվագներ բանաստեղծի կյանքից։ Հատվածներ արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններից, «Փարվանա» բալլադից, «Թմկաբերդի առումը»պոեմից, քառյակներից։ Երգով, պարով, բեմականացմամբ համեմեցին դասը։
Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններով ու պատգամներով ապրել են մեր պապերը, հայրերը, ապրում ենք մենք, և դեռ ապրելու են մեր գալիք սերունդները։ Դժվար է պատկերացնել հայ մարդու հոգևոր աշխարհն առանց Թումանյանի։ Բանաստեղծի բարի ժպիտն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում։ Ամեն տարիք իր Թումանյանն ունի։ Նրա խոսքը երբեք չի հնանում և ժամանակավրեպ չի դառնում։ 2008 թվականից բանաստեղծի ծննդյան օրը ճանաչվել է Գիրք նվիրելու օր, որի կապակցությամբ աշակերտները շնորհավորեցին իրար և գրքեր նվիրեցին։ Դաս-միջոցառմանը ներկա էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, 8-րդ «Բ» դասարանի դասղեկ Սիրուշ Բաղդասարյանը, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, աշակերտներ:
| |
| |
Դիտումներ: 573 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |