«Որտե՞ղ է թաքնված անարդարությունը» խորագրով «Գրական դատ»՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանում
Մարտի 6-ին բաց դաս էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանում։ Դասի թեման Աղասի Այվազյանի «Գրախանութ» պատմվածքն էր՝ միշտ արդիական, ժամանակի շնչով տոգորուն։ Ի՞նչ համ ունի անարդարությունը. ոչ մեկս ապահովագրված չենք անարդարությանը բախվելուց։ Ուսուցչուհի Սոնա Հարությունյանի կողմից կազմակերպվել էր «Գրական դատ»: Ներկաները ականատես եղան մի դատավարության՝ «Որտե՞ղ է թաքնված անարդարությունը» խորագրով։ Դատը անարդարության մասին էր, անարդարություն, որ բույն է դնում մարդու հոգու մեջ, աղարտում հոգու հայելին… Անարդարություն, ինչին բախվելով՝ մարդ հիասթափվում է ամեն ինչից, կորցնում ինքնագնահատման չափանիշը, օրերին նայում վիրավոր սրտով։
| |
| |
Դիտումներ: 546 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |