Բասկետբոլի ներդպրոցական մրցումներ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աղջիկների միջև

Մարտի 13-16-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի են ունեցել բասկետբոլի ներդպրոցական մրցումներ՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աղջիկների միջև։

Պայքարը բավականին համառ էր։ Եռօրյա խաղերի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրեց 8-րդ «Բ» դասարանի թիմը, երկրորդը` 9-րդ «Բ» դասարանի թիմն էր, իսկ երրորդը` 7-րդ «Ա» դասարանի թիմը։ Հաղթող թիմերը դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

    

Մրցույթի նպատակն էր նպաստել սպորտի, մասնավորապես, բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, զարգացմանն ու մասսայականացմանը, աշակերտների միջև ջերմ ու բարյացակամ հարաբերությունների ձևավորմանը։ Թիմերին ոգևորում էին դասղեկներն ու դասավանդող ուսուցիչները։

Մրցույթը կազմակերպեցին դպրոցի «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը։

    

    

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.03.2023)
Դիտումներ: 452 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar