«Հայոց լեզուն տունն է հայի» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կրկին գրկաբաց էր, հյուրընկալ:

Մարտի 18-ին, «Հայոց լեզուն տունն է հայի» խորագրով միջոցառում էր 5-րդ «Ա» դասարանում, որը կազմակերպել էր «Մայրենի» առարկայի ուսուցչուհի, 5-րդ «Ա» դասարանի դասղեկ Շահանե Հովսեփյանը:

    

Գեղեցիկ, ուսուցողական, արարաման աղոթք էր մայրենին հինգերորդցիների անաղարտ շուրթերին, մայրենիով մրմնջացող աղոթք ու սրբություն: Դա կաթոգին սեր է, որ ծնվում է առաջին բառից: Հետո դառնում է Օրոր, Երգ, Հորովել, Ծիրանի ծառ, Որդան կարմիր, Նարեկ ու Մագաղաթ:

Ու նա է, որ տուն է կանչում քեզ կարոտով, դառնում վերադարձի կանչ, քնքուշ բարբառ, հավատի ու հույսի շող:

Ոգեղեն ու հոգեպարտ էր միջոցառումը, «Մայրենի» առարկայի ուսուցչուհին կարողացավ վերհանել նպատակը, վեհի՛ գաղափարը՝ աշակերտներին ուղեցույց:

Միջոցառմանը ներկա էին դպրոցի մանկավարժները, ծնողներ և աշակերտներ:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում տարազագետ Արտյոմ Սյունեցուն՝ տարազները տրամադրելու համար:

    

    

    

    

    

    


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.03.2023)
Դիտումներ: 524 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar