Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ««Ֆրանսիական աքաղաղ» ֆրանսերենի մրցույթ 2023»-ի դպրոցական փուլը

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում Կայուն զարգացման հայկական հիմնադրամը հինգերորդ տարին անընդմեջ իրականացնում է «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթը։

  

Մրցույթը նախատեսված է 4-12-րդ դասարանների աշակերտների համար և ունի 5 տարիքային կարգ։ Մրցույթի առաջին փուլը տեղի է ունենում մասնակից դպրոցներում։ Հաղթողներն ընտրվում են կենտրոնացված վերջնական թեստից հետո:

Մարտի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նույնպես տեղի ունեցավ ««Ֆրանսիական աքաղաղ» ֆրանսերենի մրցույթ 2023»-ի դպրոցական փուլը, որին մասնակցեցին դպրոցի 4-9-րդ դասարանների 26 աշակերտներ:

  

  

  

  


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.03.2023)
Դիտումներ: 497 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar