Մարտի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ամփոփվեցին դպրոցի 2022 թվականի ֆուտբոլային, 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների ձեռքբերումները, դպրոցում իրականացված կրթական, մշակութային միջոցառումների, մրցույթների, ինչպես նաև տարբեր սպորտային միջոցառումներում դպրոցի աշակերտների մասնակցության արդյունքները:
2022 թվականին Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպաված ֆուտբոլի դպրոցականների առաջնությանը և մարզային փուլում Մ10 և Մ12 թիմերը զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը։ Աշակերտներին պատվոգրերը հանձնել է Սյունիքի մարզի ՀՖՖ-ի ներկայացուցիչ Վրեժ Դավթյանը: ՀՖՖ-ի կողմից դպրոցը նվեր է ստացել սպորտային գույք և հագուստ:
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5 աշակերտ առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերում, «Անգլերեն», «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Գրականություն» առարկաներից զբաղեցրել են 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Մասնավորապես. Տարածքային փուլ
Մարզային փուլ
Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» և 4-րդ «Բ» դասարանի աշակերտներ Վահե Մուսախանյանն ու Արտյոմ Հովսեփյանը, ըմբշամարտի դեռահասների բաց առաջնությունում արժանացել են արծաթե մեդալների:
Մայրենի լեզվի տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը մրցույթում ներկայացրել է 5-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Միլենա Մելքումյանը, որի մասնակցությամբ հրապարակված տեսանյութը առավելագույն միավորներ հավաքած 5 տեսանյութերի թվում է:
Փետրվարի 6-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղ է ունեցել «Տեխնոլոգիա» (աղջիկների) առարկայի շրջանակում ուսուցչուհի Կարինե Արզումանյանի կողմից նախաձեռնած «Ծաղկահարդարման արվեստ՝ չորացրած ծաղիկներով, տերևներով և այլ դեկորներով» խորագրով մրցույթ: Մրցույթի արդյունքներով լավագույնն էին ճանաչվել 7-րդ «Ա» և 7-րդ «Բ» դասարանների աշխատանքները:
Կատարած աշխատանքի համար շնորհակալագրեր են ստացել նաև դպրոցի «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանն ու «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանը: | |
| |
Դիտումներ: 525 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |