Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում իրականացրին բաց դաս՝ «Հուշարձանները և մարդը» խ

Մարտի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս՝ «Հուշարձանները և մարդը» խորագրով, որն անցկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Մելինե Սիմոնյանը:

    

Մելինե Սիմոնյանը դպրոցի մանկավարժներին ու 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին ծանոթացրեց Հայաստանում, մասնավորապես, Սյունիքի մարզում և Գորիսի տարածաշրջանում հաշվառված անշարժ հուշարձաններին, դրանց պահպանությանը վերաբերող խնդիրներին և կոչ արեց աշակերտներին ճանաչել հայրենի հուշարձանները և սրտացավ լինել դրանց պահպանության հարցում:

Մելինե Սիմոնյանը նաև խոսեց հուշարձանների կարևորության ու պահպանման մասին, շեշտեց, որ հուշարձանները մեր երկրի դեմքն են ու դրանց պահպանությունը բոլորիս պարտքն է, ինչպես նաև ցանկացողներին հրավիրեց Գորիսի «Վանքի տափ» կոչվող տարածք (Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի շինհրապարակ)՝ պեղավայրում ծանոթանալու հնագիտության հետ: Վերոնշյալ տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 13-14-րդ դարերով թվագրվող վանքապատկան կարասներ:

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.03.2023)
Դիտումներ: 354 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar