Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ սպորտլանդիա՝ նվիրված դպրոցի 44-օրյա պատերազմում զոհված շրջանավարտների հիշատակին

Մարտի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտների միջև կազմակերպվեց սպորտլանդիա, որը հարգանքի տուրք ու խոնարհում էր 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների՝ դպրոցի շրջանավարտներ` Գագիկ Մալինցյանի, Նաիրի Ղուկասյանի և Մայիս Սարգսյանի պատվին և նվիրված էր նրանց հիշատակին։

Սպորտլանդիային մասնակցած բոլոր երեք թիմերն էլ համառորեն պայքարում էին հաղթանակի համար։

5 խաղերի ընդհանուր արդյունքներով 2-րդ «Ա» դասարանի թիմը զբաղեցրեծ առաջին տեղը, 2-րդ «Գ» դասարանի թիմը՝ երկրորդ և 2-րդ «Բ» դասարանի թիմը՝ երրորդ:

    

Սպորտային միջոցառումը վարեցին 8-րդ «Ա» դասարանի աշակերտուհիներ Ստելլա Քոչարյանը և Մանե Մարտիրոսյանը, իսկ տեխնիկական դադարների ընթացքում իրենց գեղեցիկ պարերով հանդես եկան 8-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Սյունե Ստեփանյանը, 8-րդ «Բ» դասարանի աշակերտուհիներ Լիլի Եղյանը, Լիլիթ Հովսեփյանն ու Նարե Հայրապետյան։ Թիմերին օգնում էին դպրոցի աշակերտները։

Սպորտլանդիան կազմակերպել էր դպրոցի «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանը: Նպատակն էր ոչ միայն  բարձրացնել աշակերտների հետաքրքրվածությունն ու սերը սպորտի հանդեպ, այլ նաև արտահայտել մեր հարգանքն ու երախտագիտությունը հերոսների և նրանց ծնողների հանդեպ։

Սպորտլանդիային ներկա էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, հերոս տղաների ծնողներ, հարազատները, աշակերտների ծնողներ:

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.03.2023)
Դիտումներ: 367 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar