Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-3-րդ և 4-6-րդ տարիքային խմբերի թիմերը Գորիս համայնքը կներկայացնեն սպորտլանդիայի մարզային փուլում

Մարտի 30-ին և 31-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որը կազմակերպել են Գորիսի համայնքապետարանը և Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցը։ 

1-ից 3-րդ տարիքային խմբի թիմերի միջև անցկացվող մրցաշարին մասնակցել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը և Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցը։

    

4-ից 6-րդ տարիքային խմբի թիմերի միջև անցկացվող մրցաշարին մասնակցել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցը, Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցը, Ակների միջնակարգ դպրոցը, Հարթաշենի միջնակարգ դպրոցը։ 

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները երկու տարիքային խմբերում մեծ առավելությամբ զբաղեցրել են առաջին մրցանակային տեղը և Գորիս համայնքը կներկայացնեն մարզային փուլում:

Թիմերի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը:

Հավելենք, որ միջոցառման ընթացքում «Լիլի Նարինյան» պարային ստուդիայի սաներն իրենց գեղեցիկ կատարումներով ոգևորեցին մասնակիցներին։ Ի դեպ, պարային ստուդիայի սաները մեր դպրոցի աշակերտներն են:

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (31.03.2023)
Դիտումներ: 487 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar