«Դպրոցից դեպի Տիեզերք» ծրագրի շրջանակում Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում էր Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղաֆիզիկոս Արեգ Միքայելյանը

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցները Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ ամեն տարի այցելում են ՀՀ մարզերի դպրոցներ՝ հանդիպելու աստղագիտությամբ հետաքրքրվող աշակերտների հետ։ 

Այս տարի «Դպրոցից դեպի Տիեզերք» դպրոցական դասախոսությունների ծրագրին դիմել էր 132 դպրոց, և այս թվից ընտրվել էին 33 դպրոցներ, որտեղ պետք է այցելեն աստղագետները։

    

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը նույնպես հայտ էր ներկայացրել մասնակցելու «Դպրոցից դեպի Տիեզերք» աստղագիտական դասախոսությունների ծրագրին։

Ապրիլի 6-ին դպրոց այցելեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղաֆիզիկոս Արեգ Միքայելյանը, ով մանկավարժներին ու աշակերտներին պատմեց ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, Բյուրականի աստղադիտարանի և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին, ինչպես նաև պատասխանեց աշակերտների հարցերին։

Աշակերտները բավականին ակտիվ էին և հետաքրքրված աստղագիտությամբ, ինչը նաև փաստեց Արեգ Միքայելյանը։ Հանդիպումը տևեց նախատեսվածից ավելի երկար, քանի որ աշակերտները շատ հարցեր ունեին, իսկ Արեգ Միքայելյանը մանրակրկիտ պատասխանում էր աշակերտների հուզող հարցերին։

Արեգ Միքայելյանը դպրոցի գրադարանին նվիրեց գրքեր, ամսագրեր:

    

    

    

    

    

    


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.04.2023)
Դիտումներ: 454 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar