«Մա՛յր, իմ աշխարհն ես այս աշխարհում» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Ապրիլի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Մա՛յր, իմ աշխարհն ես այս աշխարհում» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր դպրոցի ԴԱԿ Արաքսյա Առստամյանը:

Միջոցառման ընթացքում հնչեցին գարնանաբույր երգեր, հոգեթով բանաստեղծություններ, պարեր, բարեմաղթանքներ՝ համեմված սիրով, նազանքով ու քնքշությամբ, որովհետև խոսքը վերաբերվում էր աշխարհի սուրբ ու գեղանի մայրերին:

    

Աշակերտներն իրենց սրտի խոսքն ուղղեցին ուսուցիչներին, մայրիկներին, իրենց բարձր կատարողականությամբ ստեղծեցին տոնական մթնոլորտ և գեղագիտական մեծ հաճույք պարգևեցին հանդիսատեսին։

Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.04.2023)
Դիտումներ: 729 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar