Ապրիլի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Պատմություն» եւ «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանի կողմից 9-րդ «Բ» դասարանում կազմակերպվել էր բաց դաս՝ «Եվրոպան եւ մարդու իրավունքները» թեմայով, որին մասնակցում էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գեւորգյանը, Հումանիտար առաարկաների մեթոդմիավորման նախագահ Մերի Դանիելյանը, 9-րդ «Բ» դասարանի դասղեկ Մերի Մկրտչյանը, ուսուցիչներ եւ աշակերտներ։
Բաց դասի բացման խոսքով հանդես եկավ Ռուզաննա Խաչատրյանը՝ կարեւորելով մարդու իրավունքները, որոնք անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելիությունից կամ կրոնից։ Ռուզաննա Խաչատրյանը արձանագրեց, որ բացարձակ դատապարտելի են Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումները, մասնավորապես հայկական պատմամշակութային կոթողների մասսայական ոչնչացումը, Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների խոշտանգումը եւ այլն, որոնք կոպտորեն խախտում են մարդասիրական գործընթացն ու միջազգային պահանջները։ Սահիկի օգնությամբ աշակերտները ներկայացրին մարդու իրավունքները, ինչպես նաեւ անրադարձ կատարվեց Ադրբեջանին անցած տարածքներում իրականացվող հայատյաց քաղաքականությանը, որտեղ կարեւորագույն մաս է համարվում հայկական մշակութային եւ պատմական հետքի ոչնչացումն ու խեղաթյուրումը։ Խոսվեց Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու մասին, որը լրջագույն մարդասիրական իրավունքների խախտում է եւ նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել տարածաշրջանում: Աշակերտները մի քանի լեզուներով իրենց պահաջատիրական կոչն ուղեցին հանրությանը։ Ուստի, հաշվի առնելով ստեղծված պայմանները, այսօրվա դասի հիմնական նպատակն էր լսելի դարձնել մեր ձայնը, հասարակությանը դարձնել ավելի խիստ, անզիջում եւ պահանջատեր։
| |
| |
Դիտումներ: 519 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |