«Օծանելիքի արտադրություն՝ ֆրանսիական տեխնոլոգիայով» թեմայով խմբային նախածգային աշխատանք՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Ապրիլի 12-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրենց ողջ շքեղությամբ տարածվել էր «LUMIUS» օծանելիքի բույրը: 

Դպրոցի նիստերի դահլիճում անցկացվեց «Հայաստանի բույրերը» խորագրով հանդիպում-քննարկումը, որի ընթացքում 8-րդ «Ա» և 8-րդ «Բ» դասարանների աշակերտներ Արթուր Հովհաննիսյանը, Վաչե Գրիգորյանը, Գագիկ Կարապետյանը, Մանե Մարտիրոսյանը, Ստելլա Քոչարյանը, Մարի Հովակիմյանը, Լիլիթ Հովսեփյանն ու Աննա Սարգսյանը ներկայացրին «Օծանելիքի արտադրություն՝ ֆրանսիական տեխնոլոգիայով» թեմայով խմբային նախածգային աշխատանքը, որը միջառարկայական էր. «Ֆրանսերեն», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից, ուսուցչուհիներ՝ Լուսինե Բաղդասարյան, Անուշ Դաջունց, Մարինե Բաբայան: 

    

Յուրաքանչյուր օծանելիք մի պատմություն ունի, և յուրաքանչյուր ցնդող բույր՝ մի առանձին հիշողություն։ Ինչպես նկարիչն է օգտագործում իր հումքը՝ գունավոր ներկերը՝ որևէ կտավ ստանալու համար, այնպես էլ մենք ենք օգտագործում բույրերը՝ որպես գույներ։ Պարզապես մեր ստեղծած գեղանկարը ոչ թե տեսողական է, այլ հոտառական։

Այսպես աշակերտները ներկայացրեցին իրենց նախագծային աշխատանքը, որի շրջանակներում պատրաստել էին «LUMIUS» (լույս) ապրանքանիշով իրենց սեփական օծանելիքը։

Տեսահոլովակի ու տեսասահիկի միջոցով աշակերտները ներկայացրեցին օծանելիքի պատրաստման բոլոր փուլերը, ցուցադրեցին բոլոր այն ծաղիկները, յուղերն ու եթերայուղերը, որոնցով պատրաստել են օծանելիքը։

Խոսվեց նաև օծանելիքի կիրառման եղանակների և ճիշտ ընտրության մասին։

Նախագծային աշխատանքը փորձնական էր և նպատակ ուներ ուսուցիչներին ու աշակերտներին գործնական աշխատանքի միջոցով ներկայացնելու նախագծային աշխատանքի տեսակները, խնդիրները, հարցերը, նպատակները, պլանավորումը, իրականացման փուլերն ու գնահատումը: 2023-2024 ուսումնական տարվանից դպրոցի 7-րդ դասարանների աշակերտների համար մեկ ուսումնական տարվա ընթացքում մեկ նախագծային աշխատանքի իրականացումը կլինի պարտադիր, իսկ հետագայում պարտադիր կլինի 7-9-րդ դասարանների բոլոր աշակերտների համար:

Շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին՝ տված գիտելիքների համար, աշակերտները անակնկալ մատուցեցին՝ նվիրելով իրենց պատրաստած օծանելիքը։

Հանդիպում-քննարկումն իրենց կատարումով համեմեցին 8-րդ «Ա» դասարանի աշակերտուհիներ Նարե Ավագյանը, Սյունե Ստեփանյանն ու Ստելլա Քոչարյանը:

    

    

    

    

    

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.04.2023)
Դիտումներ: 740 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar