Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմը առաջնությունը մեկնարկեց հաղթանակներով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված ֆուտբոլի մինչև 12 տարեկան մանկապատանեկան առաջնությանը մասնակցում են նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմը։ Մեր սաները առաջին խաղն անցկացրեցին Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի թիմի հետ և երկու խաղերի արդյունքում 4:0 հաշվով հաղթանակ տարան, իսկ հետո՝ 3:0 հաշվով պարտության մատնեցին Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի թիմին։ Մեր աղջիկները ցուցադրեցին գեղեցիկ և դիտարժան խաղեր։ Մրցումների նպատակն է ի հայտ բերել լավագույն ֆուտբոլիստների, ոգևորել և մոտիվացնել այս մարզաձևով հետաքրքրվող անձանց, ձևավորել հանդուրժողականություն, առողջ մրցակցություն։ Հաջողություն ենք մաղթում մեր դպրոցի սաներին՝ գալիք մրցութային խաղերի ժամանակ։
| |
| |
Դիտումներ: 324 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |