«Սպորտը` հանուն ընկերության» խորագրով ֆուտբոլի ներդպրոցական մրցումներ՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Ապրիլի 11-17-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի են ունեցել «Սպորտը` հանուն ընկերության» խորագրով ֆուտբոլի ներդպրոցական մրցումներ՝ 6-9-րդ դասարանների աշակերտների միջև։

Պայքարը բավականին համառ էր։ Խաղերի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է 8-րդ «Բ» դասարանի թիմը, երկրորդը` 7-րդ «Ա» դասարանի թիմը, երրորդը` 9-րդ «Բ» դասարանի թիմը։ 

    

Հաղթող թիմերը դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվել են պատվոգրերով, իսկ 6-րդ «Ա» դասարանի տղաների թիմը արժանացել է «Լավագույն թիմ» կոչմանը։

Խաղերի ընթացքում թիմերին ոգևորում էին դասղեկներն ու դասավանդող ուսուցիչները։

Մրցույթի նպատակն էր նպաստել սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, զարգացմանն ու մասսայականացմանը, աշակերտների միջև ջերմ ու բարյացակամ հարաբերությունների ձևավորմանը։

Մրցույթը կազմակերպել են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը։

    

    

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.04.2023)
Դիտումներ: 402 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar