Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի «Սլացք» թիմը դպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլում զբաղեցրեց 1-ին և 2-րդ տեղերը. հանրապետական փուլը՝ Վանաձորում

Ապրիլի 20-ին և 21-ին Կապանի Դ․ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացան ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2023 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման  մարզային փուլի մրցումները: Մրցույթին մասնակցում էին համայնքային փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը. 1-3-րդ դասարանները՝ 8 թիմ, 4-6-րդ դասարանները՝ 11 թիմ։ Մասնակից բոլոր թիմերն ունեին բարձր պատրաստվածություն։  

Թեժ մրցապայքարում մրցանակային տեղեր զբաղեցրին ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  կողմից տրված հավաստագրերի ու գավաթների արժանացան մեր դպրոցի սաները: 

    

4-6-րդ դասարանի աշակերտները 55 միավորով զբաղեցրին 1-ին պատվավոր հորիզոնականը, իսկ 1-3-րդ դասարանի աշակերտները` 43 միավորով` 2-րդ հորիզոնականը:

Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-6-րդ դասարանի աշակերտների թիմը՝ որպես հաղթող, իրավունք ստացավ մասնակցելու մայիսի 10-12-ը Վանաձորում կայանալիք սպորտլանդիայի եզրափակիչ փուլին ու ներկայացնելու Սյունիքի մարզը:

Մեր թիմերի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը:

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.04.2023)
Դիտումներ: 394 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar