Մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակում «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով մրցույթում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի 4 դպրոց՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Տաթևի միջնակարգ դպրոցը, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցը և Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը, որոնք ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշմամբ պարգևատրվել են շնորհակալագրերով ու արժեքավոր գրքերով։ Հիշեցնենք, որ նախարարության հայտարարած մրցույթին դպրոցները մասնակցում էին իրենց բնակավայրի բարբառով նկարահանված տեսանյութերով։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը մրցույթում ներկայացրել է 5-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Միլենա Մելքումյանը, որի մասնակցությամբ հրապարակված տեսանյութը առավելագույն միավորներ հավաքած 5 տեսանյութերի թվում է: Պարգևներն առաջիկա օրերին Սյունիքի մարզպետարանը կհանձնի դպրոցներին։ | |
| |
Դիտումներ: 448 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |