Մարտի 8-ից մինչև ապրիլի 9-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարաններում հայտարարվել էր արտասանության մրցույթ՝ «Ռուսաց լեզու» առարկայից՝ «Մայրս ու ես» խորագրով, որը նվիրված էր Մայրության ու գեղեցկության տոնին: Մրցույթի շրջանակում 3-րդ դասարանների աշակերտները պատրաստել էին տեսանյութեր, որոնք տեղադրվել են դպրոցի յութուբյան պաշտոնական էջում: Տեսանյութերում աշակերտները գարնան, մայրության և գեղեցկության բանաստեղծություններ են ձոնել իրենց մայրիկներին, նաև պատրաստել են բացիկներ՝ նախապես իմանալով մայրիկների նախընտրած գույները, որոնցում բարեմաղթանքները գրել են ռուսերեն: Լավագույն տեսանյութն ընտրել է դպրոցի մանկավարժներից կազմված խումբը, որի անդամներն են ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ, «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը, «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը: Գնահատումն իրականացվել է եվրատեսիլյան սկզբունքով։ Ինչպես երգի հեղինակավոր մրցույթում, ժյուրիի յուրաքանչյուր անդամ աշակերտներին տվել է 1-8, 10 և 12 միավորներ: Հաշվի են առնվել նաև տեսանյութերի դիտումները և դրանց համար մասնակիցներին տրվել են միավորներ. 1-8, 10 և 12: Արդյունքները՝ ստորև. Քվեարկության արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել 3-րդ «Ա» դասարանի աշակերտ Էդուարդ Ստեփանյանը, որը հավաքել է 50 միավոր: 2-րդ տեղում է 3-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Մարիամ Ալավերդյանը, իսկ 3-րդ տեղում՝ 3-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Նանե Մինասյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Արփինե Օհանջանյանի կողմից պարգևատրվել են յուրահատուկ կերպով. հնարավորություն են ստացել մեկ գեղեցիկ օր անցկացնել Գորիսի քաղաքի թանգարաններում և պատկերասրահում, ինչպես նաև կբացեն 2-րդ դասարանների աշակերտների այբբենարանի տոնը: Բոլոր տեսանյութերը կարող եք դիտել հետևյալ հղումներով. | |
| |
Դիտումներ: 599 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |