«Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը. ճանաչում» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում

Ապրիլի 26-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը. ճանաչում» թեմայով բաց դաս: «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանի կողմից դասարանը բաժանվել էր 5 խմբի: Յուրաքանչուր խմբի համար նշանակվել էին համակարգողներ:

Աշակերտները ներկայացրին «Ցեղասպանություն» եզրույթի բացատրությունը, ընդհանուր բնութագրեցին ցեղասպանությունը, խոսեցին աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած ցեղասպանությունների, ցեղասպանության իրագործման համար ստեղծված միջազգային դրության, առաջին համաշխարհային պատերազմի, երիտթուրքական պետական ծրագրի ու հայերի, Հայոց ցեղասպանության կազմակերպման փուլերի, ընթացքի, մշակութային եղեռնի, եղեռնի հետևանքների, նշանակության, վրիժառության «Նեմեսիս» ծրագրի ու դրա իրագործման, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի փուլերի մասին:

Բաց դասին ներկա էին 9-րդ «Բ» դասարանի դասղեկ Մերի Մկրտչյանը, ուսուցչուհիներ Սոնա Միրզոյանն ու Անի Հայրապետյանը:

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.04.2023)
Դիտումներ: 383 | Վարկանիշ: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar