Ապրիլի 28-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի կողմից դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր աշխարհագրական խաղ-մրցույթ, որը պարզապես մրցույթ չէր, այլ հնարամտության, էրուդիցիայի, տրամաբանության, դպրոցական ծրագրի իմացության մի յուրօրինակ քննություն:
Խաղ-մրցույթին մասնակցում էր 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական երկու թիմ: Այն հագեցած էր բազմաթիվ հետաքրքիր, տրամաբանական հարցերով, երաժշտական գեղեցիկ կատարումներով: Խաղ-մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց 8-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմը, որը տնօրինության կողմից արժանացավ պատվոգրի: Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը, ուսուցիչներ, աշակերտներ:
| |
| |
Դիտումներ: 326 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |