Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմի հերթական հաղթանակը

Հերթական հաղթանակը գրանցեց Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմը։ Մեր սաները երրորդ խաղն անցկացրին Քարահունջի միջնակարգ դպրոցի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարան: Այս խաղին հաջորդեց Խոտի միջնակարգ դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմի հետ խաղը, որի արդյունքում 2:1 հաշվով Խոտի միջնակարգ դպրոցի թիմը պարտություն կրեց:

Երկու խաղերի ընթացքում մեր աղջիկները ցուցադրեցին գեղեցիկ և դիտարժան խաղ։

Թիմին ոգևորում էին ծնողներն ու դասընկերները։

Հաջողություն ենք մաղթում մեր դպրոցի սաներին՝ գալիք մրցութային խաղերի ժամանակ։

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.05.2023)
Դիտումներ: 351 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar