Հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին

Մայիսի 9-ը Հայոց պատմության մեջ եղել և լինելու է որպես հաղթանակների, հարգանքի տուրք մատուցելու, զոհված, անհայտ կորած և ապրող քաջորդիներին փառաբանելու, մեծարելու, պատվելու և նրանց անվան ու սուրբ գործի առջև խոնարհվելու օր: 

Հայրենական Մեծ պատերազմում, Արցախյան պատերազմներում իրենց մասնակցությունն ունեցած, անմահացած բոլոր քաջերին իրենց հարգանքի տուրք մատուցեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվները:

    

Դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին Արցախյան պատերազմներում հերոսաբար նահատակված հայորդիների նկարներով երթին՝ այդպիսով իրենց խոնարհումը բերելով Հայաստանի, Արցախի, հայոց սուրբ հողի անկախության, պաշտպանության և լինելիության համար անձնվիրաբար կռված, պայքարած և ընկած բոլոր հերոսներին:

    

    

    

    

    

    

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.05.2023)
Դիտումներ: 439 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar