Մայիսի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Կենսաբանություն» առարկայից կայացավ խաղ-վիկտորինա՝ 8-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ, որը կազմակերպել էր ուսուցչուհի Մարինե Բաբայանը: Խաղ-մրցույթին մասնակցեցին 8-րդ «Ա» և 8-րդ «Բ» դասարանի աշակերտներից բաղկացած երկու թիմ:
Վիկտորինայի նպատակն էր զարգացնել աշակերտների տրամաբանական մտածողությունը, ամրապնդել գիտելիքները, ձևավորել համագործակցային և մրցունակության կարողություններ, ինչպես նաև ստուգել գիտելիքները կենսաբանության «Անատոմիա» բաժնից: Աշակերտները մեծ ակտիվություն ցուցաբերեցին: Երկու թիմերը ներկայացրին նաև հետաքրքրաշարժ փաստեր՝ մարդու օրգանիզմի մասին: Արդյունքներն ամփոփելուց պարզ դարձավ, որ երկու թիմերն էլ հաղթող են ճանաչվել, քանի որ աշակերտների ցուցաբերած ակտիվությունը և գիտելիքների պաշարը հավասար էր:
| |
| |
Դիտումներ: 499 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |